EasyManuals Logo

Philips AVENT Plus SCF391 User Manual

Philips AVENT Plus SCF391
251 pages
To Next Page IconTo Next Page
To Next Page IconTo Next Page
To Previous Page IconTo Previous Page
To Previous Page IconTo Previous Page
Page #215 background imageLoading...
Page #215 background image
215
Հայերեն
Հայերեն
Կրծքի կաթի տաքացումը
Եթե օգտագործում եք սառեցրած կաթ, ապա տաքացնելուց առաջ սպասեք, մինչև այն ամբողջությամբ
հալի:
Նշում՝ Եթե անհրաժեշտ է երեխային արագ կերակրել, ապա կարող եք կաթը հալեցնել տաք ջրով
թասի մեջ:
Հալեցված կամ սառեցված կաթով լի կերակրման շիշը տաքացրեք տաք ջրով թասի կամ շշերի
տաքացման համար նախատեսված հատուկ սարքի մեջ: Կերակրման շշից հեռացրեք պտուտակային
օղակը և ամրացնող սկավառակը:
Նախազգուշացում՝ Խորհուրդ չի տրվում օգտագործել միկրոալիքային վառարան՝
կրծքի կաթը տաքացնելու համար: Միկրոալիքային վառարանները կարող են փոխել
կրծքի կաթի որակը և ոչնչացնել որոշ սննդարար նյութերը և կարող են արտադրել
տեղայնացված բարձր ջերմություններ։ Կրծքի կաթը միկրոալիքային վառարանում
տաքացնելիս, դրա մեջ տեղադրեք միայն տարան՝ առանց պտուտակային օղակի,
ծծակի և կափարիչի։ Պարտադիր խառնեք տաքացվող կաթը՝ ջերմության հավասար
բաշխումն ապահովելու համար, և կերակրելուց առաջ ստուգեք ջերմաստիճանը:
Ձեր երեխայի համար ճիշտ ծծակ ընտրելը
Առկա են կաթի հոսքի այլ արագություններով Philips Avent Natural ծծակներ:
Կթիչը մատակարարվում է 1-ին համարի ծծակով: Դա 0m+ ծծակ է, որը
նախատեսված է նորածին, ինչպես նաև կրծքով կերակրվող ցանկացած
տարիքի երեխաների համար:
Նվազեցրեք կաթի հոսքի արագությունը, եթե երեխան հաճախակի շնչահեղձ
է լինում, կաթն արտահոսում է նրա բերանից, կամ եթե երեխան չի
կարողանում հարմարվել ընթացիկ0 արագությանը: Ավելացրեք կաթի հոսքի
արագությունը, եթե երեխան կերակրելու ընթացքում քնով է անցնում,
անհանգստություն է զգում, կամ եթե կերակրումը չափազանց երկար է տևում:
Philips Avent Natural ծծակների համարը հստակ նշված է կողային հատվածում և ցույց է տալիս հոսքի
արագությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար տես www.philips.com/avent էջը։
Կերակրման շշերի պահպանումը
-
Բոլոր մասերը պահեք չոր, մաքուր և փակ տարայում:
-
Կերակրման ծծակը մի թողեք արևի ուղիղ ճառագայթների կամ բարձր ջերմաստիճանների տակ,
կամ թողեք ախտահանիչ նյութի մեջ ավելի երկար, քան առաջարկվում է, քանի որ դա կարող է
վնասել ապրանքը:
-
Հիգիենայի նկատառումներից ելնելով, խորհուրդ ենք տալիս փոխարինել ծծակը 3 ամիս
օգտագործելուց հետո:
Համատեղելիությունը
Philips Avent-ի Plus եզակի/կրկնակի էլեկտրական կթիչը համատեղելի է Philips Avent Natural շարքի
բոլոր կերակրման շշերի և Philips Avent Storage շարքի հարմարակցիչով բաժակների հետ: Խորհուրդ
չենք տալիս կթիչի հետ օգտագործել Philips Avent Natural Glass շարքի կերակրման շշերը:

Table of Contents

Questions and Answers:

Question and Answer IconNeed help?

Do you have a question about the Philips AVENT Plus SCF391 and is the answer not in the manual?

Philips AVENT Plus SCF391 Specifications

General IconGeneral
BrandPhilips
ModelAVENT Plus SCF391
CategoryBreast Pump
LanguageEnglish

Related product manuals