218
Հայերեն
Խնդիր Լուծում
Երբ պահեստավորելուց
հետո միացնում եմ
կթիչը, այն անմիջապես
չի գործարկվում:
Հնարավոր է, որ կթիչը պահպանվել է նվազագույն թույլատրելի
ջերմաստիճանից ցածր կամ առավելագույն թույլատրելի ջերմաստիճանից
բարձր պայմաններում: Թույլ տվեք, որ կթիչը 30րոպեի ընթացքում
ընտելանա 20°C ջերմաստիճանով սենյակում, որպեսզի դրա
ջերմաստիճանը համապատասխանի աշխատանքային
ջերմաստիճանների միջակայքին (5°C-ից մինչև 40°C):
Անցանկալի կողմնակի ազդեցություններ
Այս սարքի օգտագործման առնչությամբ տեղի ունեցած ցանկացած լուրջ միջադեպի մասին
անհրաժեշտ է տեղեկացնել Philips-ին՝ www.philips.com/support կայքէջի միջոցով, ինչպես նաև այն
Անդամ երկրի լիազոր մարմիններին, որում գտնվում է օգտատերը և (կամ) պացիենտը:
Կթիչն օգտագործելիս կարող են առաջանալ հետևյալ անցանկալի կողմնակի ազդեցությունները: Այս
ախտանիշներից ցանկացածն ունենալու դեպքում դիմեք առողջապահական ոլորտի կամ կրծքով
կերակրելու մասնագետին:
Անցանկալի
կողմնակի
ազդեցություն
Նկարագրություն
Ցավի զգացողություն Կրծքի կամ պտուկի հատվածում, ինչպես նաև հարմարավետ մակարդակը
գերազանցող ներծծման ուժգնության արդյունքում առաջացող ցավի
զգացողություն:
Պտուկի ցավեր Մշտական ցավեր պտուկի հատվածում, որոնք առաջանում են կթելու
սեանսի սկզբում, տևում են կթելու ողջ ընթացքում կամ զգացնել են տալիս
սեանսների միջև ընկած ժամանակահատվածում:
Էրիթեմա
(կարմրամաշկություն)
Կրծքի մաշկի կարմրածություն:
Կապտուկ Կարմրա-մանուշակագույն գունափոխություն, որը սեղմելիս չի
անհետանում: Կապտուկը ժամանակի ընթացքում կարող է դառնալ կանաչ
և դարչնագույն:
Մակարդուկ Մակարդուկները կարող են առաջացնել թուլություն, ցավ, կարմրածություն,
այտուց և/կամ տաքություն:
Պտուկի հյուսվածքի
վնասում (պտուկի
վնասվածք)
- Պատռվածքներ կամ ճաքեր պտուկների վրա:
- Մաշկի հյուսվածքի շերտազատում պտուկի վրայից: Որպես կանոն
տեղի է ունենում պտուկների վրա ճաքերի և/կամ բշտիկների
առաջացման հետ մեկտեղ:
- Պտուկի պատռվածք:
- Բշտիկ. Նման է մաշկի մակերևույթի վրա գոյացող մանր պղպջակների:
- Արյունահոսություն: Ճաքած կամ պատռված պտուկները կարող են
վնասված հատվածում առաջացնել արյունահոսություն:
Պահպանման պայմաններ
Կթիչը մի ենթարկեք արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը, քանի որ դրանց երկարատև
ազդեցությունը կարող է առաջացնել գունաթափում: Կթիչը և դրա պարագաները պահեք ապահով,
մաքուր և չոր վայրում: